Հայաստանի Ազգային Գրապալատ

ServicesStatisticsStandartsNew bookAnnualFor publishers usa Rus 


 

 

 

 

ՆՈՏԱՆԵՐԸ ISMN-ում

 

Հայաստանի Ազգային Գրապալատը 
առաջարկում է հետևյալ ծառայությունները`

ISBN Գրքի միջազգային ստանդարտ համարաների տրամադրում

ISMN Երաժշտական միջազգային ստանդարտ համարների տրամադրում

ISSN Շրջանակները

Հայաստանում և սփյուռքում տպագրվող մամուլի մատենագիտական տեղեկատվություն

Հայաստանում և սփյուռքում տպագրվող մամուլի մատենագիտական Ինֆորմացիոն աջակցություն

    ISBN գործակալություն

 

Ճա­նաչ­ված աշ­խար­հի ա­վե­լի քան 160 երկր­նե­րումª գրքի մի­ջազ­գային ստան­դարտ հա­մա­րը հա­կիրճ և մատ­չե­լի նույ­նա­կա­նա­ցու­ցիչ է, ո­րը մե­քե­նայաըն­թեռ­նե­լի է: ISBN-ը ե­զա­կիո­րեն բնո­րո­շում է ա­ռան­ձին հրա­տա­րա­կությու­նը և պետք է զու­գորդ­վի նրան վեր­ջի­նիս ստեղծ­ման սկզբնա­կան շրջա­նից: Լի­նե­լով կարևոր մի­ջոց գրքի շու­կայում ար­տադ­րության, բաշխ­ման, վա­ճառ­քի վեր­լու­ծության և մա­տե­նա­գի­տա­կան տվյալ­նե­րի պահ­պան­ման հա­մա­կար­գումª ISBN-ը նաև կարևոր նշա­նա­կություն ու­նի գրա­դա­րա­նի տե­ղե­կատ­վության հա­մա­կարգ­ման գոր­ծում: Ե­թե ար­տադ­րան­քը հա­մա­պա­տաս­խա­նում է մեկ այլ յու­րա­հա­տուկ հա­մա­րա­կալ­ման հա­մա­կար­գի (օ­րի­նակª շա­րու­նա­կա­կան բնույթ ու­նե­ցող նյու­թեր, ո­րոնց նշա­նա­կում են ISSN, կամ ե­րաժշ­տա­կան (նո­տագ­րա­կան) հրա­տա­րա­կություն, ո­րին նշա­նակ­վում է ISMN), ա­պա պետք է կի­րառ­վի տվյալ հա­մա­կար­գը: Ե­թե կա անհ­րա­ժեշ­տություն, ա­պա նման նույ­նա­կա­նա­ցու­ցիչ­նե­րը պետք է կի­րառ­վեն ISBN-ի հետ հա­մակց­ված£ ISBN նշա­նակ­վում է հան­րությա­նը հա­սա­նե­լի վճա­րո­վի կամ անվ­ճար ա­ռան­ձին հրա­տա­րա­կություն­նե­րին և նմա­նա­տիպ ար­տադ­րան­քի ո­րո­շա­կի տե­սակ­նե­րին: Բա­ցի այդ, հրա­տա­րա­կություն­նե­րի ա­ռան­ձին մա­սեր (օ­րի­նակª գլուխ­ներ կամ հոդ­ված­ներ, ո­րոնք հա­սու են ա­ռան­ձին վերց­րած) նույն­պես կա­րող են ու­նե­նալ ISBNª որ­պես նույ­նա­կա­նա­ցու­ցիչ: Ինչ վե­րա­բե­րում է հան­րությա­նը հա­սա­նե­լի տար­բեր մի­ջոց­նե­րի, ա­պա էա­կան չէ, թե բո­վան­դա­կությունն ինչ­պի­սի ֆի­զի­կա­կան ձև ու­նի, դրան­ցից յու­րա­քանչյու­րը պետք է նույ­նա­կա­նաց­վի ա­ռան­ձին: Հրա­տա­րա­կություն­նե­րի տե­սակ­նե­րի մի քա­նի օ­րի­նակ­ներ, ո­րոնք պետք է ստա­նան ISBN. տպագր­ված գրքեր և գրքույկ­ներ, բրայ­լային հրա­տա­րա­կում­ներ, հրա­տա­րա­կություն­ներ, ո­րոնք հրա­տա­րա­կի­չը մտադ­րություն չու­նի ժա­մա­նակ առ ժա­մա­նակ նո­րաց­նե­լու, շա­րու­նա­կա­կան բնույթ ու­նե­ցող նյու­թե­րի ա­ռան­ձին հոդ­ված­ներ, քար­տեզ­ներ, ու­սու­ցո­ղա­կան հրա­տա­րա­կություն­ներª տե­սա­ժա­պա­վե­նի և սլայ­դի տես­քով, ձայ­նե­րիզ­ներ, լա­զե­րային սկա­վա­ռակ­ներ կամ թվային տե­սաս­կա­վա­ռակ­ներ (խո­սող գրքեր), է­լեկտ­րո­նային հրա­տա­րա­կություն­ներ կրիչ­նե­րի վրա (ինչ­պես օ­րի­նակ մե­քե­նայաըն­թեռ­նե­լի ժա­պա­վեն­ներ, ճկուն սկա­վա­ռակ­ներ, լա­զե­րային սկա­վա­ռակ­ներ) և ին­տեր­նե­տային հրա­տա­րա­կում­ներ, ա­ռան­ձին հրա­տա­րա­կություն­նե­րի թվայ­նաց­ված օ­րի­նակ­ներ, միկ­րոհ­րա­տա­րա­կություն­ներ, ու­սու­ցո­ղա­կան կամ ու­ղե­ցույ­ցային հա­մա­կարգ­չային ծրագ­րեր, հա­մակց­ված հրա­տա­րա­կություն­ներ, որ­տեղ գլխա­վոր բա­ղադ­րի­չը տեքստն է£ Հրա­տա­րա­կություն­նե­րի տե­սակ­նե­րի մի քա­նի օ­րի­նակ­ներ, ո­րոնք չպետք է ստա­նան ISBN. շա­րու­նա­կա­կան բնույթ ու­նե­ցող հրա­պա­րա­կում­ներ, ո­րոնք դիտ­վում են որ­պես մա­տե­նա­գի­տա­կան միա­վոր­ներ (ա­ռան­ձին թո­ղար­կում­նե­րը կա­րող են հա­վակ­նել ISBN-ի), մտա­վոր և ար­վես­տին վե­րա­բե­րող բո­վան­դա­կությամբ վե­րա­ցա­կան նյու­թեր, ինչ­պես օ­րի­նակ տեքս­տեր կամ այլ վե­րա­ցա­կան ստեղ­ծա­գոր­ծություն­ներ, կար­ճա­ժամ­կետ նշա­նա­կությամբ տպված նյու­թեր, ինչ­պես օ­րի­նակ գո­վազ­դային և այլն, տպագր­ված ե­րաժշ­տա­կան ստեղ­ծա­գոր­ծություն­ներ, ար­վես­տի տպագր­ված նմուշ­ներ և չկազմ­ված բրոշյուր­ներ` ա­ռանց տիտ­ղո­սա­թեր­թի և տեքստի, անձ­նա­կան փաս­տաթղ­թեր (օ­րի­նակª ինք­նա­կեն­սագ­րություն), շնոր­հա­վո­րա­կան բա­ցիկ­ներ, ե­րաժշ­տա­կան ձայ­նագ­րություն­ներ, ու­սու­ցո­ղա­կան կամ ու­ղե­ցույ­ցային նպա­տակ­նե­րից զատ այլ հա­մա­կարգ­չային ծրագ­րեր, է­լեկտ­րո­նային բյու­լե­տեն­ներ, է­լեկտ­րո­նային նա­մակ­ներ և այլ է­լեկտ­րո­նային հա­ղոր­դագ­րություն­ներ, խա­ղեր: ISBN համակարգը Հայաստանում գործում է 1998թ. հունվարից: Համակարգում գրանցված հրատարակչությունների ընդհանուր թիվը 2009 թվականի դեկտեմբերի 30-ի տվյալներով կազմում է 296:

 

     ISMN գործակալություն

 

ISMN-ը կիրառվում է նույնականացնելու նոտագրված երաժշտական հրատարակությունը` անկախ նրանից, թե այն նպատակաուղղված է վաճառքի, վարձույթի, անվճար տրամադրման, թե միայն հեղինակային (պատճենահանման) իրավունքի համար: ISMN-ը նախատեսված չէ ձայներիզների կամ տեսաերիզների համար` բացառությամբ ստորև նշված հազվադեպ դեպքերի: Առանձին ձայներիզը նույնականացվում է Ձայնագրման միջազգային ստանդարտ ծածկագրով (ISRC), իսկ տեսալսողական արտադրանքը նույնականացվում են Տեսալսողական միջազգային ստանդարտ համարով (ISAN): ISMN-ը չի կիրառվում երաժշտության մասին գրքերի համար, որոնք ստանում են Գրքի միջազգային ստանդարտ համար (ISBN) (տե’ս բաժին 90 տարբեր տեսակի ստանդարտ համարների համար): Հրատարակության յուրաքանչյուր բաղկացուցիչ մաս, որն առանձին կիրառելի է, պետք է ստանա իր սեփական ISMN-ը: Համարակալվող նյութերը ներառում են` նոտաշարեր (պարտիտուրաներ), մանրանվագներ (էտյուդներ), վոկալային նոտաշարեր, երաժշտական պարտիաների հավաքածու, առանձին օգտագործելի պարտիաներ, փոփ ֆոլիոներ (pop folios), հատընտիրներ, այլ արտահայտման միջոցներ, որոնք կազմում են նոտագրված երաժշտական հրատարակության անբաժանելի բաղկացուցիչ մաս (օր.` ձայնագրություն, որը կազմում է ստեղծագործության ՙմասերից՚ մեկը), նոտագրված երաժշտության հետ միասին հրատարակված երգերի տեքստեր կամ քնարերգություն (եթե առանձին օգտագործելի է), նոտագրված երաժշտության հետ տպագրված մեկնաբանություններ (նույնպես կիրառելի առանձին), երգերի ժողովածու (ոչ պարտադիր), փոքր չափսերի երաժշտական (նոտագրական) հրատարակություններ, բրայլային երաժշտական (նոտագրական) հրատարակություններ, երաժշտական նոտագրությունների էլեկտրոնային հրատարակություններ: Երաժշտության վերաբերյալ գրքերի համար տե’ս հետևյալ ցանկը: Հետևյալ հրատարակություններին չպետք է տրվի ISMN. երաժշտության մասին գրքեր` բացառությամբ նոտագրված երաժշտության օրինակներ պարունակողների, առանձին ձայնա կամ տեսաերիզներ (ներառյալ համակարգչի միջոցով հասանելի ձայնագրություններ), պարբերականներ և շարքեր, որպես ամբողջական հրատարակություն` ի տարբերություն շարքերում որպես առանձին հատոր հանդես եկող հրատարակությունների: ISMN միջազգային գործակալության հետ պայմանագիրը կնքվել է 2002թ. օգոստոսին: ISMN համակարգում գրանցված հայաստանյան հրատարակչությունների ընդհանուր թիվն է 11:

     ISSN գործակալություն

 

Յուրաքանչյուր ISSN իրենից ներկայացնում է եզակի տարբերակիչ համար որևէ կոնկրետ պարբերականի կամ այլ շարունակական հրատարակության համար, որոնք կարող են հանդես գալ տարբեր ձևաչափերով: ISSN-ը կիրառվում է պարբերականների կամ այլ շարունակական հրատարակությունների համար, անկախ այն բանից, թե դա հրատարակվել է անցյալում կամ հրատարակվում է ներկայում, ինչպես նաև անկախ դրա թողարկման ձևից: Շարունակական հրատարակությունների թողարկման ժամկետները անսահմանափակ են և ներառում են պարբերականներ և շարունակական միասնական աղբյուրներ: ISSN նշանակվում է բոլոր գոյություն ունեցող պարբերականներին և շարունակական միասնական աղբյուրներին: Պարբերականները աղբյուրներ են, որոնց համար հավելյալ տեղեկություն է ապահովվում անսահմանափակ ժամկետներով իրար հաջորդող առանձին մասերի թողարկմամբ: Բոլոր պարբերականները իրավասու են ստանալ ISSN: ISSN իրավասու են ստանալ նաև այն մատենագիտական շարքերը, բաժինները, որոնք ունեն համարակալում և պարբերականի այլ հատկորոշիչներ /օրինակ` վերնագրում նշված հաճախականությունը/, բայց որոնց թաղարկման ժամկետները սահմանափակ են /օրինակ` որևէ իրադարձության լրատու/: Շարունակական միասնական հրատարակություններն այն հրատարակություններն են, որոնք ժամանակի ընթացքում թարմացվում են առանց նախապես ընդունված որոշումների, արդյունքում թարմացման հետևանքով ստացված նորությունները միանում են մեկ հրատարակության մեջ: Այն շարունակական միասնական հրատարակությունները, որոնք իրավասու են ստանալ ISSN, պետք է թարմացվեն անսահմանափակ ժամկետներով և/կամ ունենան թարմացման մասին նշումներ: Գովազդային և անհատական էջերը, առցանց օրագրերը, անհատական օրագրերը և վեբ կայքերը, որոնք բաղկացած են սոսկ հղումներից, իրավասու չեն ստանալ ISSN: ISSN համակարգը Հայաստանում կիրառվում է 2004թ. հունվարից: ISSN համակարգում մինչ այժմ գրանցված են պարբերական և շարունակվող 600 անուն հրատարակություններ:

Բոլոր հետաքրքրող հարցերով կարող եք դիմել

 

 

Հայաստանի Ազգային գրապալատ
Հասցե` Երևան 0009, Գ. Քոչարի 21
Հեռ` /+3741/ 52 75 95
E-mail: grapalat@arminco.com

 

ISBN, ISMN ազգային գործակալություններ և ISSN ազգային կենտրոն
Հեռ` /+3741/ 52 98 14

 

Հրատարակությունների ինդեքսավորում
Հեռ՝ /+3741/ 52 03 75

 


Armenian National Book Chamber Copyright © 2003. All rights reserved.

No material may be published in any form without prior written consent from Armenian National Book Chamber administration

Send your comments & suggestions to Info

Technical support:  Site administrator