ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՊԱԼԱՏ

 ServicesStatisticsStandartsNew bookAnnualFor publishers usa Rus 

 

ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Տնօրեն` Գևորգ Հարությունյան

Հեռ` /+37410/ 58 25 11, 52 75 95

Փոխտնօրեն` Հասմիկ Սաֆարյան

Հեռ` /+37410/ 56 41 65, 52 75 95

Գիտ.քարտուղար`

Հեռ՝ /+37410/ 52 8315

Գլխ Հաշվապահ` Մարգարիտա Հովհաննիսյան

Հեռ՝ (+37410) 58 35 74

 

Հրատարակությունների նախնական գրանցման բաժին

Բաժնի վարիչ` Քրիստինա Մաթևոսյան

Հեռ՝(+37410) 52 98 14

Բաժինը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող գրքերի նախնական գրանցումը և ելից տվյալների նշանակումը, ինչպես նաև կազմակերպում և վարում է գրքի միջազգային ստանդարտ համարակալման (ISBN), երաժշտական (նոտագրական) հրատարակությունների միջազգային ստանդարտ համարակալման (ISMN) ազգային գործակալությունների և պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման (ISSN) ազգային կենտրոնի աշխատանքները:


Հրատարակությունների ընդունման և վիճակագրության բաժին

Բաժնի վարիչ` Մայա Հայրապետյան

Հեռ՝ /+37410/ 52 8315

Բաժինը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում գործող հրատարակչություններից և սփյուռքից տպագիր արտադրանքի անվճար օրինակների (գրքերի, ատենախոսությունների, պատկերահրատարակությունների, նոտագրական հրատարակությունների, քարտեզների, ամսագրերի, թերթերի, մանր նյութերի) ընդունումը, պետական գրանցումը և վիճակագրական հաշվառքը: Կազմում և հրատարակության է պատրաստում ՙՀրատարակությունները Հայաստանի Հանրապետությունում՚ ամենամյա վիճակագրական ժողովածուները, օգտվողներին է տրամադրում հայաստանյան հրատարակությունների վերաբերյալ վիճակագրական տեղեկանքներ:


Անձեռնմխելի ավանդադրված ֆոնդերի պահպանության և քարտագրացուցակավորման բաժին

Բաժնի վարիչ` Հռիփսիմե Միքայելյան

Հեռ՝ (+37410) 52 03 75

Իրականացնում է Հայաստանում և սփյուռքում լույս տեսած պարբերական և ոչ պարբերական հրատարակությունների և այլ կարգի տպագիր նյութերի գրանցումը, հաշվառումը և պահպանությունը, ինչպես նաև քարտարանների ( այբբենական, ինվենտար, սիստեմատիկ, հրատարակչական) համալրումը նոր լույս ընծայված հրատարակությունների մասին նկարագրվող քարտերով:


Ընթացիկ մատենագիտության բաժին

Բաժնի վարիչ` Նաիրա Ստեփանյան

Հեռ՝ (+37410) 58 35 74

Բաժինը իրականացնում է Հայաստանում և սփյուռքում լույս տեսած ընթացիկ հրատարակությունների մատենագիտական մշակումը: Կազմում և տպագրության է պատրաստում ազգային ընթացիկ մատենագիտության ամենամսյա ցանկերը  “Հայ տպագրության տարեգրքերը”, որոնք ներառում են`
“Գրքի տարեգիրքը”,
“Ատենախոսությունների սեղմագրերի տարեգիրքը”,
“Կերպարվեստի տարեգիրքը”,
“Նոտաների տարեգիրքը”,
“Գրախոսությունների տարեգիրքը”,
“Լրագրային հոդվածների տարեգիրքը”,
“Ամսագրային հոդվածների տարեգիրքը”,
“Սփյուռքահայ մամուլի տարեգիրքը”,
“Քարտեզների տարեգիրքը” և այլն:


Հետադարձ մատենագիտության բաժին

Բաժնի վարիչ` Մարինա Հակոբջանյան

Հեռ՝ (+37410) 52 94 53

Բաժինը կազմում և տպագրության է պատրաստում 1920-ից այս կողմ Հայաստանում հրատարակված գրքերի 10-ամյա ընդգրկումներով մատենագիտական ցանկերը և ազգային հետադարձ մատենագիտության գծով թեմատիկ այլ ժողովածուներ:
Մինչև այժմ լույս են տեսել նախ` “Գիրքը Սովետական Հայաստանում” և “Գիրքը Խորհրդային Հայաստանում”, իսկ այժմ էլ` “Գիրքը Հայաստանի  Հանրապետությունում” վերնագրերով հետադարձ մատենագիտական ցանկերի 9 հատոր:
Հետադարձ մատենագիտության գծով գրապալատի կողմից լույս է ընծայվել նաև 1935-2003 թվականների ընթացքում Հայաստանում պաշտպանված ատենախոսությունների սեղմագրերի մատենագիտությունը` 3 հատորով:


Ավտոմատացման և համակարգչացման բաժին

Բաժնի վարիչ` Ծովինար Գևորգյան

Հեռ՝ (+37410) 56 41 65

Բաժինը մասնակցում է Հայաստանի գրադարանների միացյալ ավտոմատացված ցանցի ստեղծման ծրագրի շրջանակներում ազգային մատենագիտական տվյալների շտեմարանի ձեավորման աշխատանքներին` շտեմարանում գրանցելով Հայաստանի ազգային գրապալատի ֆոնդերում առկա և նոր ստացվող գրքերի, պարբերականների և ատենախոսությունների սեղմագրերի մատենագիտական տվյալները:


Համակարգչային հայկական տառատեսակների ստեղծման և պահպանության բաժին

Բաժնի վարիչ` Էդիկ Ղաբուզյան

Հեռ՝ (+37410) 51 98 91

Բաժնի խնդիրներն են` 1. ուսումնասիրել հայկական տառարվեստի պատմությունը, տառատեսակների կառուցվածքային առանձնահատկություններն ու ոճական յուրահատկությունները, 2. հայտնաբերել մշակութային արժեք ունեցող պատմական տառատեսակներն ու թվայնացնել դրանք, 3. ուսումնասիրել ժամանակակից հայկակատ տառատեսակները, 4. նախագծել ու թվայնացնել նոր հայկական տառատեսակներ: Բաժինը ամեն տարի ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և պետական աջակցությամբ կազմակերպում և անցկացնում է համակարգչային տառատեսակների միջազգային մրցույթ: Մրցույթի նպատակն է նպաստել ընդհանրապես տառարվեստի և, մասնավորապես, հայկական տառարվեստի նոր ու ավանդական ձևերի զարգացմանն ու միջազգային ճանաչմանը, տառաստեղծների հեղինակային իրավունքի պաշտպանությանը, հայ և այլազգի տառաստեղծների համագործակցությանն ու մշակութային կապերի ամրապնդմանը, թվային տեխնոլոգիաների ու էլ. հաղորդակցության միջոցների զարգացմանը, ավանդական տառատեսակների թվայնացումն ու կիրառումը, նոր տառատեսակների նախագծումն ու թվայնացումը: Մինչ այժմ անց են կացվել “Գրանշան 2008”, “Գրանշան 2009”, “Գրանշան 2010”, “Գրանշան 2011”, “Գրանշան 2012”, “Գրանշան 2013”, “Գրանշան 2014” և “Գրանշան 2015” մրցույթները: Մրցույթների մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.granshan.org կայքէջից: ;


Armenian National Book Chamber Copyright © 2003. All rights reserved.

No material may be published in any form without prior written consent from Armenian National Book Chamber administration

Send your comments & suggestions to Info

Technical support:  Site administrator